«Ամենահետաքրքիրն այն է, երբ մի քանի տարբեր արվեստագետներ հավաքվում են որպես անհատականություններ»

«Ամենահետաքրքիրն այն է, երբ մի քանի տարբեր արվեստագետներ հավաքվում են որպես անհատականություններ»

2017 թվականին Գերմանիայի Յուստ կղզում տեղի ունեցած Transcultural art lab 2017 ծրագրի ընթացքում արված աշխատանքները տարբեր երկրների արվեստագետների համատեղ ուժերով են արվել: Ցուցահանդեսի կազմակերպիչներից Անդրեա Մարտենսը (Andrea Martens) մեզ հետ զրույցում դժվարացավ նշել հայ և արտասահմանցի արվեստագետների աշխատանքային ոճերի տարբերությունը:

Ասում է՝ տարբերությունները անհատականորեն են երևում: «Արդեն երկրորդ տարին ենք նման համագործակցային միջոցառում իրականցնում և մեզ շատ են դուր գալիս միջմշակութային հաղորդակցությունները: Հետաքրքիր է տեղեկանալ այս ազգի մշակույթի մասին»:

Կազմակերպիչը նշում է, որ ծրագրի կոնցեպտը շատ ավելի լայն է և այն հնարավորություն է տալիս տարբեր մոտեցումներ և տարբեր ոճեր տեսնել: Նա կարծում է՝ վերջում կունենանք մի պատկեր՝ ինչպես են տարբեր մարդիկ տարբեր մշակույթներից արվեստի միջոցով պատկերում մեր ապագան:

Կազմակերպիչներից Ֆեննի Ռիբերը (Fanny Rieber ) պատմում է, որ Հայաստանում նման բան կազմակերպելու հիմքը եղել է մեր ազգի առանձնահատկություններն ու մշակույթը ճանաչելու ցանկությունը:

Ինչ վերաբերվում է տարբեր մշակույթների անձանց միասին աշխատելուն՝ նշում է ՝ տարբեր անհատները տարբեր մոտեցումներ ունեն միևնույն երևույթին. «Շատ դժվար է տարբերություններ նշել արտիստների աշխատանքների միջև, դա էլ կարծում եմ հենց ամենահետաքրքիրն է, երբ մի քանի տարբեր արվեստագետներ հավաքվում են որպես անհատականություններ, բացահայտվում են նրանց ինդիվիդուալ առանձնահատկությունները, ոչ թե ազգային»:

Նա հույս է հայտնում, որ նման նախագծերը շարունակական կլինեն: Ասում է ՝ արդեն նոր ծրագրի համար հայտ ներկայացրել են, սպասում են արձագանքներին:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում