Լոնդոնի Sotheby’s աճուրդում Պիկասոյի կտավը վաճառվել է մոտ 70 մլն դոլարով
01/03/2018 20:45
Նմանատիպ
Իսպանացի և ֆրանսիացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի (1881-1973) «Բերետով և վանդակավոր շորով կինը (Մարիա-Թերեզա Վալտեր)» կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդային տան սակարկությունների արդյունքում վաճառվել է 69.4 մլն դոլարով։ Այս մասին տեղեկացնոււմ է Aysor.am-ը։
Կտավը ստեղծվել է 1937 թվականին:
Դրանում պատկերված է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան՝ Մարիա Թերեզա Վալտերը: Նշենք, որ կտավի ստեղծումից 2 տարի առաջ Վալտերը (1909-1977) նկարչի համար աղջիկ է լույս աշխարհ բերել:
Մարիա Թերեզայի կերպարը աճուրդային տանը անվանել են պայծառ, զգայուն և հուզիչ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում