Ռադիկ Մարտիրոսյան. Քաղաքականությամբ զբաղվող մտավորականը չի կայացել իր ոլորտում

«Եթե մտավորականը սկսել է զբաղվել քաղաքականությամբ, հնարավոր է, որ նա չի կայացել գիտության իր ոլորտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, ասաց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Ես կարծում եմ, որ այդպիսի մտավորականը բարձր կարգի քաղաքագետ չէ: Եթե նա քաղաքականության մեջ էլ թերանում է և չի կարողանում գործել հօգուտ քաղաքացիների, ապա նա այն մտավորականն է, ով հաջողություն չի ունեցել նաև գիտության ոլորտում», ասաց նա և հավելեց որ կան մարդիկ, ովքեր գիտության մեջ աճել չեն կարողանում և փորձում են բարոյական բնույթի բավարարվածություն ստանալ այլ ոլորտներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում