«Օսկար» մրցանակաբաշխության հյուրերին ոսկով զարդարված սև խավիար կմատուցեն

«Օսկար» մրցանակաբաշխության հյուրերին ոսկով զարդարված սև խավիար կմատուցեն

Ուտելու պիտանի «ոսկե փոշին» և սև խավիարը՝ զարդարված ոսկիով, կդառնան «Օսկար» 2018 մրցանակաշխության ճաշացանկի գլխավոր նորույթները, տեղեկացնում է Panorama.am-ը։

Մրցանակաբաշխության ավարտին Հոլիվուդի աստղերին կսպասեն շեֆ խոհարար Վոլֆգանգ Պակի ուտեստները՝ պատրաստված 150 կգ տավարի մսից, 1500 լորի ձվից և այլն։ Կլինի 1500 շիշ շամպայն։

Արդեն 24 տարի «Օսկարի» ֆուրշեթն ապահովում է 68-ամյա ավստրիացի Վոլֆգանգ Պակը։ «Քանի դեռ «Օսկարը» չի հոգնել ինձնից, ես չեմ հոգնի «Օսկարից»»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում