Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալելու է «Չելսիին», խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20։00-ին։ Թիմերի գլխավոր մարզիչներ Խոսեպ Գվարդիոլան և Անտոնիո Կոնտեն ընտրել են հետևյալ մեկնարկային կազմերը։
«Մանչեսթեր Սիթի»․ Էդերսոն – Ուոկեր, Լապորտե, Օտամենդի, Զինչենկո, Գյունդողան, Բերնարդու, Սանե, Սիլվա, Կևին դե Բրյունե, Ագուերո։
«Չելսի»․ Կուրտուա – Ասպիլիկուետա, Կրիստենսեն, Ռյուդիգեր, Մոզես, Ֆաբրեգաս, Դրինկուոտեր, Ալոնսո, Վիլիան, Ազար, Պեդրո։
Այս խաղից «Մանչեսթեր Սիթին» 75 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Չելսին» 53 միավորով հինգերորդ տեղում է։