Վարդան Օսկանյան. Մենք այլ մոտեցումներ ունենք

«Եթե քաղաքին մոտենում ես որպես Հայաստանի տնտեսության գլխավոր շարժիչներից մեկը, եթե մոտենում ես որպես համայն հայության մայրաքաղաք, ապա միանգամայն հասկանալի է, թե ինչու երկրի արտաքին գերատեսչությունը 10 տարի ղեկավարած անձնավարությունը ցանկանում է քաղաքապետի պաշտոնում լինել: Մի բան հաստատ կասեմ’ սա ինձանից ցածր պաշտոն չէ»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը:

Մեր ամենամեծ ցավն այն է, որ կուսակցություններից մեկն այսօր Երևանի քաղաքապետին ներկայացնում է որպես մի մարդու, ով ընդամենը կենցաղային հարցեր պիտի լուծի: 

Վերջինիս խոսքով իրենք այլ մոտեցումներ ունեն կապված Երևանի քաղաքպետի պաշտոնի հետ:

«Երևանի ընտրությունները մեզ համար և’ քաղաքական են, և’ տնտեսական»,- ասաց Վարդան Օսկանյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում