Գյումրին Սիցիլիա և Չիկագո չէ.Սուքիաս Ավետիսյան

Մեկնաբանելով ապրիլի 23-ին Գյումրիում կատարվածն ու դրան հաջորդած դեպքերը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը.«Գյումրիում կրակոցներին պետք է վերջ դնել»:

Այն հարցին, թե ինչո՞ւ են ոստիկաններն հիմա սկսել խուզարկություններ կատարել Գյումրիում հակամարտող ընտանիքների տներում և զենք-զինամթերքի հայտնաբերել, պատգամավորը պատասխանեց. «Ոստիկանները, եթե ինֆորմացիա ունենային, որ զենք կա և նման բաներ, չեմ կարծում, որ չփորձեին կանխել: Պարբերաբար ստուգումներ անցկացվել են՝ մեքենաների, բնակարանների, բայց, ցավոք սրտի, ինչ-որ կարողացել են հայտնաբերել, հայտնաբերել են»:

Այն հարցին, որ Գյումրին համեմատվում է Սիցիլիայի հետ, որտեղ պարբերաբար կրակոցներ են հնչում,պատգամավորը ասաց. «Գյումրիի փողոցները երբեք ոչ Սիցիլիայի, ոչ էլ Չիկագոյի նման չեն: Գյումրիում ամեն ինչ նորմալ է ոնց որ մյուս քաղաքներում»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում