Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես կգա Երևանում ու Մոսկվայում

Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես կգա Երևանում ու Մոսկվայում

«Էլլան Երևանից» կամ էլ «Խորհրդային միության Ջազ Լեդին»: Այսպես էին կոչում Տաթևիկ Հովհաննիսյանին դեռ Խորհրդային տարիներին՝ 1980-ականների վերջին: Բեմում նրա հայտնվելը տպավորել էր ոչ միայն ԽՍՀՄ հանդիսատեսին ու երաժիշտներին. շուտով նա հաստատվում է ԱՄՆ-ում:

«Ամերիկայում լինել ջազմեն, արդեն մարտահրավեր է»,- մի առիթով ասել է հայկական ջազի լեգենդ Տաթևիկ Հովհաննիսյանը:

Նա հաջողությամբ է ընդունում ու իրականացնում այդ մարտահրավերը:

Մայիսի 27-ին երգչուհին հանդես կգա Երևանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերի արժեքն է 5-20 հազար դրամ: Երգչուհին Հայաստան է գալիս իր խմբի հետ՝ դաշնակահար Բոբ Ալբանես, հարվածային գործիքներ՝ Դեյվիդ Միադե, բաս՝ Ջա Ֆիցջերալդ: Մինչ այդ մայիսի 25-ին նա հանդես կգա Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Հայաստանից հետո նա համերգներ է նախատեսում Ռուսաստանի երկու քաղաքներում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: Վերջին 15 տարվա ընթացքում դա կլինի երկրորդ խոշոր համերգը:

Վերջին անգամ երգչուհին Հայաստանում համերգով հանդես է եկել 2014-ին՝ Երևանում, Գյումրիում և Արցախում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում