«Խամաճիկների թատրոնի» մարտի 9-ի ներկայացման հասույթը կուղղվի Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը

«Խամաճիկների թատրոնի» մարտի 9-ի ներկայացման հասույթը կուղղվի Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգմանը

Խամաճիկների պետական թատրոնի մարտի 9-ի ելույթով կմեկնարկի Հայաստանի մշակույթի նախարարության «Արցախ, ի′մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագիրը:

Հիշեցնենք, որ ծրագրով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերախմբերն ու երաժշտախմբերը մեկ ներկայացման կամ մեկ համերգի ամբողջ հասույթը կուղղեն Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգմանը։

Մարտի 9-ին, ժամը 17:00-ին Խամաճիկների պետական թատրոնը կներկայացնի Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները»։ Տոմսի գինը 1000 դրամ է:

Բեմադրությունը` Հրանուշ Չիչակյանի

Բեմանկարիչ՝ Հակոբ Հակոբյան

Երաժշտության և երգերի տեքստի հեղինակ՝ Էվա Ոսկանյան

Թատրոնի գլխավոր ռեժիսոր` ՀՀ վաստակավոր Արտիստ` Աննա Էլբակյան

Տնօրեն՝ Ռուբեն Աբրահամյան:

Սկզբնաղբյուր՝ Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում