Ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ

Ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ

2018 թվականին լրանում է հայկական անիմացիայի 80-ամյակը։ 1938 թվականին խորհրդային մուլտիպլիկացիոն կինոյի հիմնադիրներից մեկը՝ ռեժիսոր Լև Ատամանովը, Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» ստեղծագործության հիման վրա «Երևան» կինոստուդիայում նկարեց համանուն 10-րոպեանոց մուլտֆիլմը, որով սկիզբ դրեց հայկական անիմացիայի պատմությանը։

Այս կարևոր առիթը նշանավորելու, իսկ հետագայում հայկական անիմացիան ներկայացնելու, տարածելու և զարգացնելու նպատակով ստեղծվել է Հայկական անիմացիայի 80-ամյակի խորհուրդ, որի կազմում ընդգրկվել են հետևյալ անիմատորները, անիմացիոն նկարիչներն ու ռեժիսորները՝

Անդրանիկ Թորոսյան

Արթուր Ղուկասյան

Գայանե Մարտիրոսյան

Դավիթ Սահակյանց

Նաիրա Մուրադյան

Եվգենիա Պոդպոմոգովա

Միրտադ Գազազյան

Վահե Սարգսյան

Վրեժ Քասունի

Առաջիկայում խորհրդի կազմում կընդգրկվեն նաև ներկայացուցիչներ ՀՀ մշակույթի նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից՝ աջակցելու և օժանդակելու խորհրդի աշխատանքներին։ Խորհուրդն առաջին հերթին կզբաղվի 2018 թվականին հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանը տոնելու և լավագույն հայկական անիմացիոն ֆիլմերը ներկայացնելու միջոցառումների նախաձեռնությամբ։ Միջոցառումների ծրագիրն ու մանրամասն տեղեկությունները՝ շուտով։

«ՌեԱնիմանիա» Երևանի Միջազգային Անիմացիոն Կինոյի և Պատկերապատման Արվեստի Փառատոն

Հետևեք մեզ նաև Telegram-ում