Երևանցին պետք է մասնակից դառնա իր իսկ քաղաքի խնդիրների լուծմանը. Ա.Ռուստամյան

Այսօր Դավիթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպման շրջանակներում ՀՅԴ ԳՄ անդամ, քաղաքապետի թեկնածու Արմեն Ռուստամյանը լրագրողներին ասաց. «Մեր հիմնական նպատակն է մեր ընտրողների գիտակցությանը հասցնել ընտրությունների նշանակությունը, քաղաքական նշանակությունը, նաև թույլ չտալ, որպեսզի նվազեցվի այս ընտրությունների քաղաքական դերը, որ մտածեն, թե գյուղում գյուղապետ են ընտրում, քաղաքում քաղաքապետ, որը պետք է միայն զբաղվի իրենց կենցաղասպասարկման հարցերի լուծումով»: 

Նա նշեց, որ այս ընտրությունները պետք է կապել երկրի բարեփոխումների գործընթացի հետ և միայն ընդդիմադիր քաղաքապետը կարող է փոխել իրավիճակը երկրում:

«Դժգոհ շատ զանգված կար, որ չկարողացավ դա իրականացնել նախագահ փոխելու միջոցով, սակայն դա հնարավոր է անել ընդդիմադիր քաղաքապետ ունենալով և փոխելով քաղաքապետին»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Ըստ Ա Ռուստամյանի՝ պետք է իրականացնել համալիր փոփոխություններ, որպեսզի երևանցին կարողանա մասնակից դառնալ իր իսկ քաղաքի խնդիրների լուծմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում