Ֆրենսիս Մակդորմանդից գողացել են «Օսկարի» արձանիկը
06/03/2018 19:05
Նմանատիպ
Դերասանուհի Ֆրենսիս Մակդորմանդից «Օսկար» մրցանակաբաշխության արարողութունից հետո կազմակերպված երեկույթի ժամանակ գողացել են արձանիկը: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։
Նշվում է, որ մի տղամարդ խլել է արձանիկը, երբ դերասանուհին շփվում էր այլ հյուրերի հետ:
Գողին հաջողվել է թաքնվել: Լրագրողները հայտնում են, որ տեսել են, թե Մակդորմանդն ինչպես է լաց լինում փողոցում՝ գողացված արձանիկը գտնելու բոլոր անհաջող փորձերից հետո:
Ավելի ուշ միջոցառման լուսանկարչին հաջողվել է բռնել հանցագործին: Արձանիկը վերադարձվել է դերասանուհուն: Արձանիկը հետ ստանալու մասին տեղեկությունը հաստատում է դերասանուհու ներկայացուցիչը:
Մակդորմանդը մրցանակ ստացել է՝ որպես լավագույն դերասանուհի՝ «Երեք գովազդային վահանակ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմում գլխավոր դերի համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում