Ներսիկ Նազարյանի «Մոսկվիչկա» սուպերմարկետը փակվել է

Մոսկովյան փողոցում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետը արդեն երկու օր է՝ փակ է: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Սուպերմարկետի շենքի, ինչպես նաեւ հարակից տարածքի բնակիչները անակնկալի են եկել՝ խանութը տեսնելով փակ: Բնակիչներից Միքայելը «Ժամանակի» հետ զրույցում նշեց, որ դեռ երեք օր առաջ խանութը բաց է եղել, սակայն ապրանքների սակավությունը հուշում էր, որ խանութը փակվելու է: Նա նաեւ նշեց, որ արդեն 10 օր է՝ տարածքի բնակիչները տեղյակ էին, որ խանութը փակվելու է:

«Մոսկվիչկա» սուպերմարկետից մեզ տեղեկացրին, որ այն փակվել է ընդմիշտ:

Հիշեցնենք, որ սուպերմարկետների այս ցանցը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին»,- գրում է «Ժամանակը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում