ԲՀԿ-ն սկսում է կաշառք բաժանելը

«Հրապարակը» գրում է, թե շաբաթ օրվանից կուսակցություններն անցել են «բուն գործողությունների». ըստ գրաֆիկի’ 2 շաբաթ պետք է տեւեր ընտրողների հոգսերի ինվենտարիզացիան, 2 շաբաթ’ փողի ու անհրաժեշտ ապրանքների բաժանումը՝ ընդհուպ սառնարանների, կահույքի, ջահերի ու լվացարանների ձեռքբերում:

Դավիթաշենում կիրակի օրվանից սկսել են նաեւ գումարի բաշխումը. 30-40 հազարական դրամ’ անկախ ընտանիքի անդամների թվից: Հաշվարկը բավականին ռեալ է. փողի երեսուն տոկոսը կկորչի. ընտրողը «կքցի»՝ չի քվեարկի: Չնայած փող բաժանողը, ցուցակը ձեռքին, ողջ օրը պետք է սպասի ընտրատեղամասի մոտ’ եթե փող վերցրած քաղաքացին չեկավ, պետք է գնա փողի եւ կամ ընտրողի հետեւից:

Դավիթաշենում ընտրական գործընթացը «կուրացիա» է անում Ծաղիկ Ռուբոն, Մոնումենտում այդ հարցն անձամբ լուծում եւ համակարգում է ԲՀԿ առաջնորդի զարմուհի-քույրը’ Նոնան: Ընդ որում, Մոնումենտում խիստ վստահ են ԲՀԿ-ի շռայլության վրա եւ սպասում են, որ ընտրությունների օրը եւս «բանբերներն» իրենց այցի կգան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում