Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունելու է «Բազելին»: Առաջին մրցավեճում «քաղաքայիններն» առավելության են հասել 4:0 հաշվով:
Երկու ակումբները ներկայացրել են մեկնարկային կազմերը.
«Մանչեսթեր Սիթի» – Բրավո, Զինչենկո, Լապորտ, Սթոոունզ, Դանիլո, Գյունդողան, Տուրե, Ֆոդեն, Սանե, Բերնարդու Սիլվա, Ժեզուս։
«Բազել» – Վացլիկ, Լակրուա, Ֆրեի, Սուխի, Ռիվերոս, Լանգ, Զուֆի, Դիե, Էլյունուսի, Բուա, Օբերլին։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: