Կոմպոզիտորի դուստրը դժգոհ է ֆիլհարմոնիկ նվագախմբից
30/04/2013 09:29
Նմանատիպ
«Չորրորդ Ինքնիշխանություն» թերթի տեղեկություններով’Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի վերջին փորձը շատ լարված մթնոլորտում է անցել: Նվագախումբը պատրաստվում էր այսօրվա’ապրիլի 30-ի իր համերգին, որի ընթացքում պետք է հնչեին մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները: «Փորձը չէր հայտնվի մեր ուշադրության կենտրոնում, եթե ընթանար առանց «չեպեների»: Բանն այն է, որ փորձին ներկա է գտնվել նաև կոմպոզիտորի դուստրը’ Նարինե Ալեքսանդրովնան: Վերջինիս չի գոհացրել ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից Ա. Հարությունյանի ստեղծագործությունների ներկայացումը: Նվագախմբի երաժիշտները մեզ տեղեկացրին, որ կոմպոզիտորի դուստրը մեղադրել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանին ու երաժիշտներին ոչ պրոֆեսիոնալ կատարման համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում