Ծառուկյանը դժգո՞հ է Նաիրա Զոհրաբյանից

ԲՀԿ­ի ներսում կարծես բաբելոնյան իրարանցում լինի: Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Երիտասարդների հետ հանդիպմանը ներկա չէր Գագիկ Ծառուկյանին մշտապես ուղեկցող եւ ԲՀԿ-ի քարոզչության պատասխանատվությունը ստանձնած Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Այս բացակայությունը զարմանալի է թվում միայն առաջին հայացքից: ԲՀԿ-ի ներսում իրականում համառորեն շրջանառվում են լուրեր, թե Գագիկ Ծառուկյանը խիստ դժգոհություն է հայտնել Նաիրա Զոհրաբյանի աշխատանքներից’ ԲՀԿ-ի քարոզարշավը գնահատելով որպես «պռավալ»,- գրում է «Իրավունքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում