Եթե ունենային միլիոնավոր դոլարներ…

«Առավոտ» թերթը գրում է, որ երեկ լրագրողները Րաֆֆի Հովհաննիսյանին հարց ուղղեցին՝ Արմեն Մարտիրոսյանից մարդիկ հետաքրքրվում են՝ կկարողանա՞ք ձեր ձայներին այս անգամ տեր կանգնել:

«Այս առնչությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե մենք լինեինք հարուստ կուսակցություն, եթե ես ունենայի միլիոնավոր դոլարներ, եթե մեր վստահված անձինք ունենային մի փոքր փող՝ սպառնալիքներին, վախին, խորովածի հրավերներին դիմակայելու համար, մեր վիճակը հիմա շատ ավելի լավ կլիներ: Այն, ինչ մենք արեցինք, արեցինք անհավանական՝ զրոյական միջոցներով»»,- մեջբերում է «Առավոտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում