Լոնդոնում կանանց տոնի առթիվ կներկայացվեն Պիկասոյի աշխատանքները

Լոնդոնում կանանց տոնի առթիվ կներկայացվեն Պիկասոյի աշխատանքները

Աշխարհահռչակ իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի շուրջ 180 աշխատանք կցուցադրվի Մեծ Բրիտանիայի Tate Modern պատկերասրահի «Պիկասո 1932 – սեր, փառք, ողբերգություն» ցուցահանդեսում: Այն Լոնդոնում բացվում է այսօր՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ցուցահանդեսի հիմքում 1932 թվականն է վերցվել, որովհետև այդ տարի է նա ստեղծել իր գլուխգործոցների մեծ մասը: Մեզ մոտ մի քանի գործեր կան 1931 և 1933 թվականներից:

Բոլոր գործերը տարբեր պատկերասրահներից են, բայց ցուցանմուշների մեծ մասը Փարիզի Պիկասոյի ազգային թանգարանից է, որովհետև ցուցահանդեսը կազմակերպվել է այդ թանգարանի հետ համագործակցությամբ»,- «Ռիա նովոստի»-ին պատմել է ցուցահանդեսի կուրատորի ասիստենտ Լաուրա Բրունին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում