Նախկին վարչապետը արքայազն Չարլզի այցը կազմակերպելու հարցերով եղել է Հայաստանում

«Հրապարակը» գրում է, որ արքայազն Չարլզի այցը նախապատրաստելու համար Հայաստան ժամանած Բուքինհեմյան պալատի անվտանգության աշխատակիցների հետ Հայաստան է ժամանած եղել նաև այցը կազմակերպող, «Երևան, իմ սեր» հիմնադրամի համահեղինակ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը’ համատեղ «նայելու» արքայազնի անցնելիք հնարավոր երթուղին: Թերթը նշում է, որ այժմ նա Արևմուտքում մեծ բիզնեսի է տիրապետում և Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել: Թերթը զանգահարել է վերջինիս երևանյան գրասենյակ’ ճշտելու այցի հետ կապված մանրամասներ: Այնտեղից ասել են, որ’ այո, Արմեն Սարգսյանն այդ հարցերով եղել է Հայաստանում, սակայն անգլիական անվտանգության աշխատողների հետ էլ մեկնել է Լոնդոն, իրենք մանրամասների չեն տիրապետում, չգիտեն էլ, թե երբ է գալու արքայազնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում