Թուրքիայում ադրբեջանցիները Հեյդար Ալիևի ծնունդը կնշանավորեն Իլհամի դեմ ցույցով
Նմանատիպ
Մայիսի 10-ին Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ ադրբեջանցի ուսանողները Թուրքիայում նախատեսում են բողոքի ցույցեր անցկացնել’ ընդդեմ ադրբեջանական իշխանությունների: Թուրքիայում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն ադրբեջանցի ուսանողներին պարտադրում են մասնակցել Ստամբուլում և այլ քաղաքներում Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումներին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, մի խումբ ուսանողներ, ի նշան այդ պարտադրանքների դեմ բողոքի, որոշել են Հեյդար Ալիևի ծննդյան օրը՝ մայիսի 10-ին, Ադրբեջանի իշխանությունների դեմ բողոքի ակցիաներ անցկացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում:
Միաժամանակ երիտասարդներն իրենց բողոքը կարտահայտեն ադրբեջանական բանակում հաճախակի գրանցվող մահվան դեպքերի, մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում