Ընկույզկոտրիչը և մկների թագավորը

Ընկույզկոտրիչը և մկների թագավորը

Դեկտեմբերի 24-ին բժշկական խորհրդական Շտալբաումի տանը բոլորը պատրաստվում են Սուրբ Ծննդյան տոներին: Երեխաները՝ Ֆրիցը և Մարին, փորձում են գուշակել, թե այս անգամ ինչ նվերներ կստանան գաղտնիքների վարպետ, կնքահայր Դրոսսելմայերից, որը հաճախ է վերանորոգում իրենց տան ժամացույցները:

Երեկոյան երեխաներին մոտ են թողնում եղևնուն, որի տակ դրված են նվերները՝ նոր տիկնիկներ, հուսարներ և այլն: Կնքահայրը պարող տիկնիկներով գեղեցիկ մեխանիկական դղյակ է սարքել, սակայն այն շուտ ձանձրացնում է երեխաներին, քանի այդ դղյակը հնարավոր չէր մտնել: Մարին գտնում է Ընկույզկոտրիչին: Փորձելով ընկույզ կոտրել նրանով, Ֆրիցն իսկույն կոտրում է նրա երկու ատամը: Ընկույզկոտրիչին սկսում է խնամել Մարին: Գիշերը երեխաները պահում են խաղալիքները ապակե պահարանի մեջ:

Մարին մնում է պահարանի մոտ և վկա է դառնում մկների յոթգլխանի թագավորի առաջնորդած մկների և Ընկույզկոտրիչի առաջնորդած տիկնիկների բանակների ճակատամարտին: Տիկնիկները մկների ճնշմանը չդիմանալով, հանձնվում են, և երբ մկների թագավորը հասնում է Ընկույզկոտրիչին, Մարին նետում է նրա վրա իր կոշիկը…

Աղջիկը զարթնում է կապկպած արմունկով: Պարզվում է, երեկոյան անզգուշորեն կոտրել է պահարանի ապակին: Նրա գիշերվա պատմությանը ոչ ոք չի հավատում: Կնքահայրը բերում է վերանորոգված Ընկույզկոտրիչին և պատմում է կռու ընկույզի մասին հեքիաթը:

Թագավորն ու թագուհին ունենում են դուստր: Դա արքայադուստր Պիրլիպատն է:

Մկների թագուհին, վրեժ լուծելով իր ազգականների համար, որոնց սպանել են պալատական ժամագործ Դրոսսելմայերի սարքած թակարդները, գեղեցկուհուն վերածում է այլանդակի: Հիմա նրան կարող է հանգստացնել միայն ընկույզների շխկշխկոցը:

Դրոսսելմայերը իր ծանոթ աստղագետի հետ կարողանում են պարզել, որ Պիրլիպատին նախկին տեսքին կարող է վերադարձնել Կրակատուկ ընկույզը, որը հատուկ եղանակով պիտի կոտրի գեղեցիկ երիտասարդը: Դրոսսելմայերը և աստղագուշակը գտնում են Կրակատուկը և երիտասարդին, որը Դրոսսելմայերի եղբորորդին է: Շատ երիտասարդներ փորձում են կոտրել ընկույզը, սակայն կոտրում են ատամները: Երբ թագավորը խոստանում է, որ կնության կտա դստերը ընկույզը կոտրել կարողացողին, հայտնվում է Դրոսսելմայերի ազգականը: Նա կոտրում է ընկույզը, սակայն չի կարողանում կատարել ամոբողջությամբ ծեսը, քանի որ նրա ոտքի տակ է նետվում մկների թագուհին: Մուկը սատկում է, սակայն նա վերածվում է Ընկույզկոտրիչի: Թագավորը վռնդում է Դրոսսելմայերին և աստղագետին, իսկ վերջինս գուշակում է, որ Ընկույզկոտրիչի այլանդակությունը կանցնի, երբ նա կհաղթի մկների թագավորին և գեղեցիկ աղջիկը կսիրի նրան:

Մեկ շաբաթից Մարին ապաքինվում է և սկսում է մեղադրել Դրոսսելմայերին այն բանի համար, որ սա չի օգնում Ընկույզկոտրիչին: Կնքահայրն ասում է, որ միայն Մարին կարող է օգնել նրան: Այդ ընթացքում մկների թագավորը սկսում է գիշերներով այցելել Մարիին և պահանջել նրա քաղցրավենիքը, փոխարենը խոստանալով չվնասել Ընկույզկոտրիչին:

Ծնողներն անհանգստանում են, որ տանը մկներ են հայտնվել: Մկների թագավորը պահանջում է աղջկա գրքերը: Մարին սկսում է արտասվել և կրծքին է սեղմում Ընկույզկոտրիչին, ասելով, որ երբ այլևս տալու ոչինչ չունենա, չի կարողանա պաշտպանել նրան: Ընկույզկոտրիչն ասում է, որ ինքը կարող է պաշտպանել իրեն: Բայց նա չունի սուր: Ֆրիցը օգնում է Մարիին սուր գտնել Ընկույզկոտրիչի համար:

Գիշերը Ընկույզկոտրիչը գալիս է Մարիի մոտ արյունոտ սուրը ձեռքին, իսկ մյուս ձեռքին յոթ ոսկե թագեր, որոնք հանել է մկների թագավորիր գլխից: Նա տանում է աղջկան իր կախարդական աշխարհը:

Առավոտյան Մարին արթնանում է իր անկողնում: Նրա պատմությանը ոչ ոք չի հավատում: Յոթ թագերի մասին Դրոսսելմայերն ասում է, որ ինքն է նվիրել աղջկան:

Ընկույզկոտրիչը կանգնած է պահարանի մեջ:

Բայց մի օր տան շեմին հայտնվում է Դրոսսելմայերի ազգականը, որը սեր է խոստովանում Մարիին և տանում է իր թագավորություն: Ասում են, որ Մարին հիմա էլ այնտեղ թագուհի է:

Հեքիաթն՝ համառոտ
Էռնստ Թեոդոր Ամադեուս Հոֆման

Հետևեք մեզ նաև Telegram-ում