Մեհրիբան Ալիևան համաներում շնորհելու նախաձեռնությամբ է հանդես եկել Միլլի Մեջլիսում

Ադրբեջանի առաջին տիկինը՝ Մեհրիբան Ալիևան, ով նաև Հեյդար Ալիև ֆոնդի տնօրենն է և ադրբեջանական Միլլի Մեջլիսի պատգամավոր, համաներում շնորհելու նախաձեռնությամբ է հանդես եկել Խորհրդարանում:

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով, այսօր այդ մասին հայտարարել է Իրավաքաղաքական և պետականակերտման գործերի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալի Հուսեյնլին: Վերջինս հայտարարել է, որ այս հարցը շուտով կքննարկվի ՄԻլլի Մեջլիսում:

Մեհրիբան Ալիևան նշել է, որ նախաձեռնությունը պայմանավորված է Հեյդար Ալիևի ծննդյան 90 ամյակի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում