Նոր սկանդալ ԲՀԿ-ում

 Օսկանյան չի’ է ՜… մե կամիկաձե , մե կրակ, մե պատիժ է: Ծառուկյանի գլխին:

Ասա, ա’յ Օսկ, ինչիդ էր պետք, հրեն լվացքն արել, պարանին փռել ես, էդ լվացքը շլնքիցդ կախ, ուր ես նորը թրջում, «սարտիրում մոչիտ անում»:
Դեռ չմարսած ընդդիադիր դառնալու մասին իր իսկ հայտարարությունը, Օսկանյանը նոր արկածախնդրության մեջ նետվեց: Կրկին որոշելով Ծառուկյանի փոխարեն. Մարդը, փաստորեն, ընդդիմադիր է դառնում ոչ թե իշխանություներին, այլ’ բուն Ծառուկյանին:
Կուլ կտա? էս մի ուդարը եւս’ Վովայից «ուդարված» Ծառուկյանը…
Փաստորեն, Օսկանյանը զգում է, որ Ծառուկյանի աստղը մարում է, փորձում է միայնակ հասնել Բեթլեհեմ:
Հարցում եք’ ի՞նչ է եղել: Լավ էր չհարցնեիք:
Է’յ, պարոններ ականջ արեք, ինչ է ասել Օսկը երեկ:. Ասել է’ ես եմ պետությունը: Թո ‘ւ, խառնեցինք: Ասել է’ ես եմ կուսակցությունը: ԲՀԿ: Ես տի որոշեմ’ ով տի դառնա քաղաքապետ: Միայն ինձնի ց հետո, Գագիկ, դու կիրացնես քու որոշումը:
Իսկ Գագիկն ասել էր’ կհաղթենք, միասին կորոշենք’ ով է այդ Խաչիկյանը քաղաքապետ: Հիմա Օսկանյանն ասում է’ոչ Գագո, որոշողը ես եմ’ «ա»:
բ). «Զնաչիտ». հաղթանակի դեպքում, կուսակցությունն այլեւս ինքն է, Գագոն ո՞վ է … նա գնաց մեն-մենակ… հեռու, էլ չի դառնալու:
Ահա եւ, թվով երկրորդ ուզուրպացումը ԲՀԿ-ի: Օսկանյանից: Փաստորեն: Մարգարեն ոչ միայն Վովայի’ ոստիկանների մոտ, այլեւ սեփական քաղաքում հարգի չէ:
Կոպիտ դար է , կոպիտ բարքեր…
Ախր Գագոն էլ վախտին չպաշտպանեց Օսկին’ լվացքի մոմենտին տվեց Վովայի, չէ’ Աղվանին. չընդունեց դրանից հետո նրան’ կանյաչնիում: Էն է, բարիշել էին… հրես էս բաները:
Կարելի է կարծել?, որ կռիվը, շատ մեծ է Օսկի ու Ծառուկյանի միջեւ:
«Ա շտոժ»:
Խնդիրը նաեւ հետեւլայն է, ԲՀԿ «մոզգովոյ ցենտրը» միշտ էլ չի ցանկացել, որ Ծառուկյանը կուսակցությունը դնի Հովիկի’ Աբրահամյանի տակ, հիմա նրանց երկուսի տակից Օսկը կուսակցությունը խիստ նրբագեղ քաշում է իր տակ:
Սպասենք?. Ծառուկյանի հերթական պատժիչ գործողությանը…
«Ա շտոժ». այն հաստատ չի ուշանա:
Հ.Գ.Ծառուկյանը շարունակում է? առյուծներ պահել: Օրը քանի կգ միս է առնում նրանց համար… մոռացել եմ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Կարմեն Դավթյանը 

Հետևեք մեզ նաև Telegram-ում