ՀԱԿ-ն այսօր հանրահավաք է հրավիրում

Հայ ազգային կոնգրես կուսակցությունն այսօր հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած հաղորդագրությունից:

Ըստ աղբյուրի, հանրահավաքին մասնակցելու և ելույթով հանդես է գալու ՀԱԿ կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, համամասնական ցուցակի թեկնածուներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի ապրիլի 12-ի իրազեկումը՝ապրիլի 30-ին ժամը 16.00-23.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ. 20.00-ին, Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: ՀԱԿ-ին երթուղին առաջարկել է քաղաքապետարանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում