Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնումն էական չէ Ռուսաստանի համար. ռուս դիվանագետ
30/04/2013 11:42
Նմանատիպ
Ռուսաստանի արտգործնախարարի նախկին տեղակալ Գեորգի Կունաձեն երեկ ՆԱՏՕ-ի հովանավորությամբ անցկացվող «Ռոզու Ռոս» սեմինարի ընթացքում նշել է, որ Վրաստանի հետ հարաբերությունների վերականգնումը այնքան էլ առաջնային չէ Ռուսաստանի համար: Կունաձեն ասել է, որ ներկայացնում է իր անձնական տեակետը,որը գուցե և չի համընկնում Ռուսաստանի պաշտոնական տեսակետի հետ: Նա նշել է, որ այդ հարաբերությունները հատկապես շատ վատացան, երբ Ռուսաստնը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո:
Այնուհետև Կունաձեն անդրադարձել է կոնֆլիկտները խաղաղ լուծելու պրակտիկային և օրինակ բերել երեք տարբերակներ, որոնցից են Թայվանը, Օլլանդական կղզիները և Կիպրոսը: Կունաձեի բերած օրինակներից կարելի է ենթադրել, որ ռուս-վրացական հարաբերություններում դժվար մեծ աճ արձանագրվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում