«Բավարիան» ջախջախիչ հաղթանակ տոնեց, Լևանդովսկին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)
10/03/2018 20:32

Նմանատիպ
Բունդեսլիգայի 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» սեփական հարկի տակ ջախջախիչ հաղթանակ տոնել «Համբուրգի» նկատմամբ։
Մյունխենցիները 6 անպատասխան գնդակ ուղարկեցին Կրիստիան Մատենիայի պաշտպանած դարպասը․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, դուբլ ձևակերպեց Ֆրանկ Ռիբերին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Արյեն Ռոբենը։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» ունի 66 միավոր։ «Համբուրգը» 18 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում։
Բունդեսլիգա, 26-րդ տուր
«Բավարիա» – «Համբուրգ»՝ 6։0
Գոլերը՝ Ռիբերի 8՛, 81՛, Լևադովսկի 12՛, 19՛, 90՛ / 11-մետրանոց, Ռոբեն 55՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում