Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին նշում է տարեշրջանի բացումը
Նմանատիպ
Մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին կազդարարի տարեշրջանի պաշտոնական բացումը:
Կենդանաբական այգու պաշտոնական կայքէջի հաղորդմամբ, տոնական ժամանակացույցի համաձայն, մայիսի 1-ին, Երևանի կենդանաբանական այգին իր դռները կբացի առավոտյան ժամը 10:00-ին և կաշխատի մինչև երեկոյան 20:00-ն: Հատկանշական է, որ նույն օրը տեղի կունենա կենդանաբանական այգու կանգառի բացումը:
Այս տարի ևս այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ և տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով և խաղային տաղավարներով: Կներկայացվի նաև կենդանաբանական այգու նոր վեբկայքը:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, ծաղրածուներն ու դիմանկարիչները, իսկ երաժշտական ու թատերական միջոցառումները կսկսվեն ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 17:00-ն:
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ տարեշրջանի բացման օրը մուտքն ազատ կլինի մինչև 16 տարեկան բոլոր այցելուների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում