«Բարեկամություն» պետական համույթն արժանացել է «Գրան պրի» մրցանակի

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. ապրիլի 26-29-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար’ ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին միջազգային մրցույթ-փառատոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մշակույթի Նախարարության մամուլի ծառայությունից:

Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան’ Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին՝ «Գրան պրի» մրցանակի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում