Հովհաննես Շահինյան. Չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի

«Կուսակցությունների ներկայացրած թիմին նայելով կարելի է հասկանալ՝ կկարողանա՞ն իրականացնել նախընտրական իրենց ծրագիրը, թե՞ ոչ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՕԵԿ ավագանու թեկնածու Հովհաննես Շահինյանը:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ի ավագանու թիմը կկարողանա  իրենց իրականացնել ծրագիրը` Շահինյանը նշեց. «Շատ վտանգավոր է, չպետք է թույլ տալ, որ Վահագն Խաչատրյանը նորից պաշտոնավարի: Նրա քաղաքապետ եղած ժամանակ տասնյակ հազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին մեր քաղաքի բակերը, այդ տարիներին եղել եմ Արաբկիրի շրջանային խորհրդի պատգամավոր: Մեր երեխաներին զրկեցինք բակերում խաղալու իրավունքից, մեր տարեցներին զրկեցինք բակերում հանգստանալու իրավունքից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում