Տարածաշրջանային լեզուների խարտիան մեկնաբանելիս Վրաստանի արտգործնախարարը հակասել է ինքն իրեն
Նմանատիպ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Պանջիկիձեն խոսել է Տարածաշրջանային լեզուների Եվորպական խարտիայի մասին և նշել, որ դա վերաբերվում է ոչ թե ազգային փոքրամասնությունների լեզուներին, այլ լեզուների փոքրամասնությանը: Այս մասին հայտնում է грузия.online լրատվական կայքը:
«Խարտիայում խոքը վերաբերվում է ոչ թե ազգային փոքրամասնությունների լեզուներին, այլ լեզուների փոքրամասնությանը: Ինչ վերաբերում է ազգային փոքրամասնությունների լեզուներին,ապա Վրաստանն ավելին է արել, քան նախատեսված էր խարտիայով: Իսկ եթե խոսքը վերաբերվում է մեգրելերենին ու սվաներենին,ապա իմ մայրը մեգրել է, և հուսով եմ, ինձ ճիշտ կհասկանա, քանի որ այս պարագայում մենք գործ ունենք այլ դեպքի հետ»:
Հատկանշական է, որ Վրաստանի արտգործնախարարը հակասում է իրեն,քանի որ մի դեպքում խոսում է, որ խարտիան չի վերաբերվում ազգային փոքրամասնությունների լեզուներին, իսկ մյուս դեպքում՝ նշում, որ իրենք ավելին են արել ազգային փոքրամասնությունների լեզուների պահպանման համար, քան նախատեսված է խարտիայով:
Պանջիկիձեի խոսքով կան խարտիան մեկնաբանելու տարբեր տեակետեր,սակայն նրանք հարում են այ կարծիքին, ըստ որ այդ փաստաթուղթը վերաբերվում է լեզուների փոքրամանսությանը և անհետացող լեզուներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում