Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ հանուն Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգման

Ստանիսլավսկու անվան թատրոնը՝ հանուն Ստեփանակերտի թատրոնի շենքի նորոգման

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մարտի 16-ին, ժամը 19:00-ին ներկայացնում է «Խաղաղության փողոցում» բեմադրությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Խաղաղության փողոցում» ներկայացման հեղինակն ու բեմադրիչը Նորա Գրիգորյանն է: ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում