Դմիտրի Խվորոստովսկին՝ BraVo մրցանակի դափնեկիր

Դմիտրի Խվորոստովսկին՝ BraVo մրցանակի դափնեկիր

Ռուս օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին իր «Վերդի. Ռիգոլետտո» սկավառակի համար հետմահու արժանացել է BraVo մրցանակի՝ «Տարվա դասական ալբոմ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Latin Grammy ակադեմիայի անդամ Ֆերնանդո Կաստելանոն Խվորոստովսկու մրցանակը հանձնել է նրա ծնողներին: Մրցանակն այս տարի հանձնվել է Խվորոստովսկուն՝ իբրև «հարգանքի տուրք և երախտագիտություն մեծ երգչին, ում գիտեին և սիրում էին ամբողջ աշխարհում»:

Պետական ակադեմիական թատրոնի պատմական բեմում անցկացվում է Առաջին միջազգային երաժշտական պրոֆեսիոնալ BraVo մրցանակաբաշխությունը, որում առանձնացված են 24 անվանակարգեր՝ 12-ը՝ փոփ-երաժշտության բնագավառում, 12-ը՝ դասական արվեստի: Կան նաև հատուկ անվանակարգեր, որոնցում մրցանակը հանձնում է մրցանակաբաշխության կազմկոմիտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում