ԱՄՆ մոտեցումը Արցախի հարցում
Նմանատիպ
ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը Արցախի մասին հոդված է հրապարակել «Նեյշնլ Ինթըրեսթ» ամերիկյան վերլուծական հանդեսում: Առիթը Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն է ԱՄՆ. հոդվածը վերնագրված է այսպես՝ Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը
Նախ ի՞նչ կառանձնացնեիք հոդվածից այս այցի հետ կապված:
Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը:
Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից: Քաջատեղյակ լինելով այս հակամարտության բոլոր նրբություններին նվազագույնը Մինսկի խմբի մասով, Ձեր կարծիքով ինչու՞ է ԱՄՆ-ն լռում մինչ օրս Արցախի անկախության առումով:
Ընդհանրապես ի՞նչ է փոխվել այս ընթացքում ԱՄՆ քաղաքականության մեջ Արցախի հանդեպ:
Էվանսն անդրադառնում է վերջերս Բրյուսելում կայացած միջազգային իրավունքի փորձագետների հանդիպմանը հնչած այն մտքին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա է տարածքային ամբողջականության սկզբունքին: Վերջինին կարելի է հղում անել, երբ արտաքին սպառնալիք կա, բայց ոչ երբեք տարածքային ամբողջականության անվան տակ խոչընդոտել ներքին փոքրամասնությունների իրավունքների իրացմանը: Այս հղումները կարող են ազդել ԱՄՆ դիրքորոշմանը Արցախի ճանաչման հարցում:
Հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դիվանագետը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագություններ էր իրականացրել, որոնք հիշեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը: Ըդհանրապես այսօր միջազգային հանրության ձեռքում դուք տեսնու՞մ եք Ալիևյան սանձարձակությունները զսպող կամ նրա վրա ազդելու մեխանիզմ:
Էվանս- Միջազգային հանրությունը պետք է Արցախն ընդունի ազգերի ընտանիք: Այսօր դա հնարավո՞ր բան է:
Նյարդայնացած Բաքուն ԱՄՆ-ի դեսպանին կանչել է ԱԳՆ, ինչից են անհանգստացած:
Արարատ հեռուստաընկերության Հետհաշվարկ հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված, Հայացք վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանը մանրամասնորեն անդրադառնում է վերոնշյալ հարցերին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում