Վլադիմիր Գասպարյանը կրկին այցելել է Գյումրի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմի Գասպարյանը կրկին Գյումրիում է:Վերջինս խորհրդակցություն է հրավիրել Գյումրում օրեր առաջ տեղի ունեցա սպանության կապակցությամբ։

Խորհրդակցության ժամանակ ոստիկանապետին են ներկայացվում Գյումրիում ընթացող կրիմինալի դեմ պայքարի ընթացքը, ինչպես նաև զեկուցում, թե ինչպես է ընթանում հարուցված քրեական գործի ընթացքը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը:Վերջինս հիվանդանոցում մահացել էր:

Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում