Քաղաքապետարանի պարզաբանումը՝ Եռաբլուրի կանաչ տարածքների մասին

«Ժողովուրդ» օրաթերթում տպագրված «Վերահսկիչ պալատը Երևանի քաղաքապետարանում չարաշահումներ է հայտնաբերել» տեղեկատվությունը և թեմայի շուրջ լրահոսում տեղ գտած նյութերը պարզաբանման կարիք ունեն.

Երևանի քաղաքապետարանում ՀՀ վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերվել են ոչ թե չարաշահումներ, ինչպես նշված է նյութում, այլ թերություններ, որոնք կարող են ի հայտ գալ ցանկացած մեծածավալ աշխատանքում: Մասնավորապես շինարարությանն ու հիմնանորոգման աշխատանքներին առնչվող դեպքերի պարագայում այդ թերությունները ի հատ են եկել աշխատանքների կատարման ընթացքում և աշխատանքների ավարտի պահին, ինչի արդյունքում իրականացվել են շտկումներ, ինչպես նաև հստակ կատարվել են դեռևս չիրականացված ծավալները ։

Ինչ վերաբերվում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Նոր բարեկարգում» ՓԲԸ-ն կողմից Եռաբլուրի անտառպուրակի Իսակովի պողոտային հարող լանջում իրականացված կանաչ տարածքի հիմնման աշխատանքներին, ապա այն չի կարող որակվել որպես չարաշահում, քանի որ անտառ-պուրակի հիմնման արդյունքում ծառերի չորանալու փաստն արձանագրելով’ Երևանի քաղաքապետարանը այդ աշխատանքների համար որևէ լումա չի փոխանցել ընկերությանը։

Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչությունից

Հետևեք մեզ նաև Telegram-ում