Անգլիայի հավաքականի ու «Արսենալի» լեգենդար հարձակվող Յան Ռայթը «Մանչեսթեր Յունայթեդին» համեմատել է «Մանչեսթեր Սիթիի» հետ:
«Եթե հետևեք «Սիթիի» ֆուտբոլիստների գործողություններին, կտեսնեք, որ նրանք նույն ալիքի վրա են: «Յունայթեդին» հետևելու դեպքում կտեսնեք անհատական տվյալներով հիանալի ֆուտբոլիստների: Նրանք ոչնչով չեն զիջում իրենց համաքաղաքացիներին, սակայն ամբողջական կոլեկտիվ չեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներին միասնական դարձնելու դեպքում հնարավոր կլիներ այդ թիմին «Մանչեսթեր Սիթիի» խաղամակարդակին հասցնել: Եթե այդ թիմերը փոխվեն մարզիչներով, ՄՅՈւ-ն կսկսի «Սիթիի» պես փայլուն ֆուտբոլ ցուցադրել, որովհետև այդ թիմում Գվարդիոլայի պահանջներին համապատասխանող խաղացողներ կան: Խնդիրը մարզչի մեջ է: Պեպի օրոք նրանք այնպես չեն խաղա, ինչպես Մոուրինյուի գլխավորությամբ»,- Ռայթի խոսքերն է մեջբերում skyports.com-ը:
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնությունում «քաղաքայիններն» առաջին տեղում են և երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «կարմիր սատանաներին» գերազանցում են 16 միավորով: