Դավիթ Հարությունյան. ԵԽԽՎ-ում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը հնարավոր է
Նմանատիպ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական հանձնաժողովում Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում ապրիլի 22-26-ը ԵԽԽՎ-ում տեղի ունեցած նիստում չի կայացել: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Հայտնում է panorama.am-ը:
Նրա խոսքով, երկու պատվիրակությունների ղեկավարների և ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի միջև պարբերական բնույթ կրող հանդիպումներում պայմանավորվածություն կա հանդիպումների ժամանակ քննարկված հարցերը գաղտնի պահել ու չհրապարակել: Այդ պայմանավորվածությունը, սակայն, հաճախ ադրբեջանական կողմը խախտում է ու հայտարարություններ անում, որոնք ըստ Հարությունյանի, սխալ են լինում:
Այս անգամ ԵԽԽՎ երկու երկրների պատվիրակությունները չեն հանդիպել, թեպետ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հայտարարել են, թե հանդիպում կայացել է:
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ հնարավոր է պատվիրակությունների հանդիպում հետագայում կայանա, քանի որ քննարկման հարց կա, սակայն դա չպետք է կապել ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի գործունեության հետ: «Այդ հանդիպումները որևէ առնչություն չունեն ենթահանձնաժողովի աշխատանքների հետ», հայտարարեց Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում