Ոստիկանությունը Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդկանց մոտից հայտնաբերել է մի ամբողջ արսենալ
Նմանատիպ
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը` Գյումրիից ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Գյումրիի բաժնի, ոստիկանության քրեական հետախուզության քրեական վարչության և նույն վարչության արագ հակազդման բաժնի, ինչպես նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի և Գյումրիի քննչական բաժանմունքի աշխատակիցների հետ Գյումրիում հնչած աղմկահարույց կրակոցներից հետո հայտնաբերել և առգրավել են մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, այդ թվում՝ Макаров և ТТ տեսակի ատրճանակներ, АКС և АКМ տեսակի ինքնաձիգեր, որսորդական հրացաններ, մեծ քանակությամբ փամփուշտներ, նռնակներ և պայթուցիկներ, «Ռևալվեր» տեսակի ատրճանակներ և այլն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զենք ու զինամթերքները հիմնականում հայտնաբերվել են Վարդանիկ Ղուկասյանի և Մարտունիկ Գրիգորյանի հարազատների և մերձավորների մոտից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հայտնաբերված զենք-զինամթերքով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ:
Այս պահին օպերատիվ խորհրդակցությունը ավարտվել է ՀՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի մասնակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում