Դինքի սպանությանն առնչակից անձինք պաշտոնների բարձրացում են ունեցել
Նմանատիպ
Թուրքական «Ռադիքալ» թերթիը մի ուշագրավ հոդված է հրապարակել, որտեղ մասնավորապես հաղորդվում է պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործին առնչվող անձինք սպանությանը հաջորդած տարիների ընթացքում պաշտոնների բարձրացում են ունեցել: Օրինակ նշվում է, որ Թուրքիայի Տրապիզոն շրջանի հետախուզության բաժանմունքի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Դինքի գործին առնչակից Էնգի Դինչը նախօրեին պաշտոնի բարձրացում է ունեցել: Նա հետախուզության բաժնի պետ է նշանակվել: Էնգին Դինչը հանդիսանում է այն մարդը, ով առաջինն է իրազեկվել Հրատ Դինքի դեմ նախապատրաստվող սպանության մասին, իսկ սպանության կազմակերպիչ, այժմ ազատարկման մեջ գտնվող Էրհան Թունջելիին էլ հետախուզական բնույթի ծառայություններ է մատուցել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am:
«Ռադիքալը» միևնույն ժամանակ հաղորդում է մի շարք պաշտոնյաների անուններ, ովքեր առնչություն են ունեցել Դինքի սպանության գործով դատավարության հետ և պաշտոնների բարձրացում են ունեցել:
Նախկինում Ստամբուլի նահանգապետ Մուամմար Գյուլերն այժմ զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նախկինում անվտանգության տնօրեն Ջելալեթթին Ջերահը հիմա հանդիսանում է Օսմանիյե շրջանի նահագանպետը: Տրապիզոնի ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքն ոստիկանության վերահսկիչ վարչության պետ է նշանակվել: Հրանտ Դինքի «մահվան հրամանը ես եմ տվել» խոսքերի հեղինակ Մեհմեթ Նիհաթ Օմերօղլուն, ում ստորագրությունը կա նաև Վճռաբեկ դատարանի որոշման մեջ, նշանակվել է Թուրքիայի առաջին օմբուդսմեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում