Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ հիմնադրամի գլխավոր տնօրենին
Նմանատիպ
Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԷԿԼՕՖ միջազգայինի գլխավոր տնօրեն Փաթ Գլիսոնին’ Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանի և հիմնադրամի գլխավոր տնօրեն Տիգրան Հովհաննիսյանի ուղեկցությամբ:
Ողջունելով ԷԿԼՕՖ-ի գլխավոր տնօրենի այցը Մայր Աթոռ’ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանյան ԷԿԼՕՖ հիմնադրամի գործունեության և ԷԿԼՕՖ միջազգայինի կողմից վերջինիս ցուցաբերվող աջակցության համար: Անդրադառնալով Հայաստանի ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակին’ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ հիմնադրամն իր գյուղատնտեսական ու կրթական ծրագրերով հնարավորություն է ընձեռում անհատների և համայնքների’ հաղթահարելու իրենց առջև ծառացած զանազան խնդիրներ: Նորին Սրբությունը նաև նշեց, որ հիմնադրամը բարենպաստ ներդրում ունի միջեկեղեցական հարաբերություններում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց տիար Գլիսոնին Հայսատանյան ԷԿԼՕՖ-ի ղեկավարության հետ ԷԿԼՕՖ ունիվերսալ վարկային կազմակերպության նոր ռազմավարության մշակման գործում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում