Յուրա Մովսիսյանը աստիճանաբար ապաքինվում է

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստները շարունակում են պատրաստվել Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի «Մորդովիայի» հետ խաղին:

Ինչպես հայտնում է ակումբի կայքը, հարձակվող Յուրա Մովսիսյանը աստիճանաբար ապաքինվում է վնասվածքից, որ ստացել էր ԲԿՄԱ հետ հանդիպման ժամանակ:

Այսօր Հայաստանի հավաքականի անդամը «Սպարտակի» ընդհանուր խմբի հետ մասնակցել է մարզման կեսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում