Բակո Սահակյանը շնորհավորել է Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի’ Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Այս օրը մեր ժողովուրդն ավանդաբար տոնում է’ իր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի եւ աշխատավորի հանդեպ: Մենք լավ գիտենք աշխատանքի գինը, քանի որ դարեր շարունակ սեփական ձեռքերով ենք կառուցել մեր տունը, շենացրել հայրենի հողն ու կերտել մեր ապագան:
Աշխատավորների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մարդկանց համար նորմալ կենսապայմանների ստեղծումը այն խնդիրներն են, որոնք մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում: Արցախցին պետք է ունենա աշխատելու եւ սեփական աշխատանքով իր ընտանիքի կարիքները հոգալու հնարավորություն: Այս ուղղությամբ պետությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում եւ, վստահ եմ, որ անպայման կհասնենք ցանկալի արդյունքի:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ մայիսմեկյան տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, լիություն ու բարեկեցություն ձեր ընտանիքներին: Թող հաջողությունն ուղեկցի ձեզ’ ձեր արդար ու քրտնաջան աշխատանքում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում