Կլոպ. «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար երազանքի վիճակահանություն է

Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքով նրա թիմը մրցելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ: Գերմանացին կատակով ասել է, որ այդ զույգը կարող է գոհացնել միայն երկու ակումբների պատմական հակառակորդ «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» հետ արդեն երկու անգամ հանդիպել ենք, որոնցից մեկում մենք ենք հաղթել, իսկ մյուսում` նրանք (4:3, 0:5): Չեմ կարծում, թե վիճակահանությունից առաջ նրանք ցանկանում էին մեզ հետ խաղալ: Դա «Լիվերպուլի» ուժի մասին է խոսում: Ես տեսա Չիկի Բեգիրիստայնի («քաղաքայինների» մարզական տնօրեն-խմբ.) արձագանքը մեզ հանդիպելու լուրին: Նա տոնական տեսք չուներ:
Այս դիմակայությունից յուրահատուկ ոչինչ չեմ սպասում: Հիանալի է, որ մրցում ես նույն երկրի ներկայացուցչի հետ: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար երազանքի վիճակահանություն է»,- գերմանացու խոսքերն է փոխանցում «Liverpool Echo»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում