Արամ Մանուկյան. Համոզեք, որ գան և քվեարկեն

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը համարում եմ բացված»,-այսօր Ազատության հրապարակում մեկնարկած ՀԱԿ հանրահավաքի ժամանակ բացման խոսքն արեց ՀԱԿ խմբակցության փոխնախագահԱրամ Մանուկյանը:

Վերջինս ասաց, որ մի քանի օր հետո կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները ավելին են քան սովորական ընտրություններ, քանի որ դրանով  է որոշվելու Հայաստանի իշխանության խնդիրը:

«Եթե Աստված մեզ շնորհ բերի և մի քիչ խելք մենք կկարողանանք ՀՀԿ-ին հանել մայրաքաղաքաից, դրա շնորհիվ ՀԱԿ-ը կհաստատի, որ մեծ քաղաքական ուժ է»,-ասաց նա և հավելեց, որ բոլոր ընդդիմադիր ուժերը պարտավոր են միավորվել և Երևանը ազատագրել:

«Համոզեք, որ գան և քվեարկեն , որ կուսակցությունն էլ լինի, իրենք ձայները մեր օգուտն են»,- նշեց նա:

Վերջում Մանուկյանը ավելացրեց. «ՀԱԿ-ն այն ուժն է, որը պատրաստ է վերցնելու Երևանի իշխանությունները և լուծելու բոլոր խնդիրները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում