Արամ Մանուկյան. Ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել

«Բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերը պարտավոր են իրենց ուժերը միավորել: Պարտավոր են այլևս ոչ մի ամբիցիա չխաղացնել ու միավորվել Երևանը ՀՀԿ-ից ազատագրելու համար»,- այս մասին այսօր ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Անդրադառնալով նախագահական ընտրություններին Արամ մանուկյանն ասաց.

«Եվ առհասարակ ամբողջ հանրապետությունում իշխանությունը պարտվել ու հաղթել է ընդդիմությունը: Այո՛, Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է: Մենք էլ հաղթելու ենք այս ընտրություններում»:

Մանուկյանն ավելացրեց, որ ՀԱԿ-ն այն քաղաքական ուժն է,որ ամենաանկեղծն է եղել ընտրողի հետ.

«Մի անգամ էլ եմ ասում՝ այն քաղաքական ուժերին, որոնք կարծում են, որ Սերժ Սարգսյանը չպետք է պաշտոնավարի մեր երկրում, հալալ է: Նրանք թող իմանան նաև, որ մենք վերցնելու ենք իշխանությունը այս մարդկանցից ու մեզ պետք է լինելու նրանց գործընկերությունը»,-եզրափակեց Մանուկյանը

Հետևեք մեզ նաև Telegram-ում