Գայանե Ղազարյան. Այս ընտրությունների միջոցով հնարավորություն ունեք կանգնել պետության կառավարման ղեկին

Իշխանությունները պետությանը վերաբերում են որպես անսպառ հանքի, որը կարող են փորել, հանել մինչեւ վերջին կաթիլը, լցնել գրպանները եւ որեւէ պատասխանատվությւոն չկրել: Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ասաց սոցիոլոգ, ավագանու անդամի կոնգրեսական թեկնածու Գայանե Ղազարյանը:

«Լինելով ավագանիում՝ մենք հնարավորություն կունենանք ձեզ տեղեկացնել այն որոշումների մասին, որ քաղաքապետարանը պատրաստվում է իրականացնել: Որպեսզի դուք ի սկզբանե կարողանաք կանխել այն որոշումները, որոնք խախտում են ձեր իրավունքները, կործանում են մեր քաղաքը», – նշեց թեկանծուն:

Նա հավելեց նաեւ, որ թեեւ իշխանությունները փորձում են համոզել, թե քաղաքային ընտրությունները կարեւորություն չունեն, բայց այս ընտրությունները հնարավորություն են տալու բյուջեն գրպանելու մեխանիզմների մեծ մասը կանխելու:

«Ակտիվ մասնակցեք եւ հիշեք, որ այս ընտրությունների միջոցով հնարավորություն ունեք իշխանությունը վերադարձնել ձեզ, կանգնել պետության կառավարման ղեկին», – եզրափակեց Գայանե Ղազարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում