Լեւոն Զուրաբյան. Պետք է մեզ վրա վերցնենք ազգ շինելու պատրաստակամությունը
Նմանատիպ
«Ժամանակն է վերջ տալ այս ամենին եւ փրկել երկիրը սրբապղծությունից: Ամեն ազգի մեջ լինում են պահեր, երբ ժողովորւդը հնարավորություն է ստանում ուղղակի ընտրութուների միջոցով վերականգնել իր իշխանությունը»,-Ազատության հրապարևակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով, եթե ժողովուրդը, քվեարկի հօգուտ Կոնգրեսի` մայիսի վեցին կունենանք ազատագրված մարաքաղաք:
Նա հավելեց նաեւ, որ այսօր գլխավոր խնդիրը հասարակության անտարբերությունն է:
«Մենք այսօր ամբողջ Երեւանում անցկացնւոոմ ենք հզորագույն մի քարոզարշավ: Այսօրվա տվյալներով, բնակչության մոտ քսան տոկոսը բացահայտ ներկայանում է որպես Կոնգրեսի կողմնակիցներ: Սա’ չհաշված այն զանգվածը, որը վախի մթնոլորտի պատճառով բացհայտ չի ասում , որ քվեարկելու են Կոնգրեսի օգտին», – ասաց Զուրաբյանը:
«Մեզ մնում է միայն մեկ բան. բոլորս պետք է հասկանանք եւ մեզ վրա վերցնենք ազգ շինելու պատրաստակամությունը: Գնացեք, համոզեք նրանց, ով դեռ անտարբեր է, կորցրել է հույսը, ով մտածում է Հայաստանը լքելու մասին: Եթե կարողաննք ժողովրդին ոտքի կանգնեցնել, ուրեմն մայիսի հինգիւն մենք տոնելու ենք հաղթանակ», – եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում