Բրազիլիայի դեսպանը Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով
Նմանատիպ
Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետհամակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում նախաձեռնվելիք քայլերն էլ ավելի կնպաստեն Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսընշեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափովնպաստել երկու երկրների միջև փոխգործակցության զարգացմանը: Դեսպանըհավելեց, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:
Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնեց ԱԳՆ հուշամեդալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում