Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվողների հորեղբայրը ներողություն է խնդրել հայերից

Այսօր, ապրիլի 30-ին, Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվող Թամերլան եւ Ջոխար Ցարնաեւների հորեղբայր Ռուսլան Ցարնին կավել է Mirror-Spectator պարբերականի հետ եւ ներողություն է խնդրել հայ համայնքից` իր վերջին պնդումների համար: Հիշեցնենք, որ նա քննարկել էր հայերի հավանական մասնակցությունը բոստոնյան ահաբեկչությանը:   

«Հայաստանը շատ հզոր մշակույթ ունի, եւ ես ցանկանում եմ ընդգծել, որ նրա (Միշայի) ինքնությունը որեւէ կապ չունի հայկականության հետ», ասել է Ցարնին: «Երանի թե ես երբեւէ դա ասած չլինեի»: 

Նա մեկ անգամ եւս ներողություն է խնդրել, որ հայերին երբեւէ կապել է այդ «հրեշավոր իրադարձության հետ»:

Ցարնին կապվել է լրատվամիջոցի հետ բջջային հեռախոսով եւ ասել է, որ անկարող է պատասխանել հետագա հարցերին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում